2018-2019 ուսումնական տարի

                      Հեռավար դաս <<Գեղձեր>>

Օրերս դպրոցում անցկացվեց հեռավար դաս Լոռու մարզի Արմանիսի հիմնական դպրոցի և մեր դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Դասը վարեց կենսաբանության ուսուցչուհի Ռ. Անտոնյանը: Դասի թեման էր <<Գեղձեր>>: Դասն անցկացվեց SMART դասասենյակում: Դասը հաջողված էր:Ակնհայտ էր աշակերտ — ուսուցիչ կապը: Ուսուցիչը դասը վարում էր հմտորեն: Դասի վերջում հանձնարարվեց հայտորոշիչ թեստ, աշակերտները առաջադրանքները կատարեցին գրեթե անսխալ: Վերջում պայմանավորվեցին,որ նման դասերը կլինեն շարունակական:

 

Հայաստանը 2008թ-ից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է և ակտիվորեն մասնակցում է նրա կողմից իրականացված մշակութային, կրթական միջոցառումներին: Այսօր Հայաստանը հաստատակամորեն իրականացնում է ֆրանկոֆոնիային իր անդամակցությամբ ստանձնած ֆրանսերենի տարածման ու խորացման հանձնառությունը: Ֆրանկոֆոնիան մեզ համար մշակույթ է, մտածելակերպ, բարոյական արժեք: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ դպրոցում ի լրումն բազմաթիվ միջոցառումների, այսօր տեղի ունեցավ նաև բաց-դաս <<Մենք քո մասնիկն ենք ֆրանկոֆոնիա>> թեմայով: Ուսուցիչ Ա.Առաքելյան

Ի հիշատակ Մեծն Հայի` Շառլ Ազնավուրի…

Վանաձորի Հ.Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի նկարի առաջ:

 

 

 

 

 

Շնորհավոր սեպտեմբերի 1

Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրը առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար: Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում ձեզ, և ցանկանում , որ ուսումնառության ողջ ընթացքը լինի աշխարհաճանաչման և ինքնադրսևորման ժամանակաշրջան: Գրքի և գիտելիքի հանդեպ խորը հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից են, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, տոնական, ոգևորիչ և հույսերով լի է լինում: Գիտելիքն անգնահատելի արժեք է: Ապրել կարողանալու, աշխարհի ներդաշնակությունն զգալու համար գիտելիք է պետք, իսկ միտքը այդ ներդաշնակությունը զգալու կարողությունն է սնուցում:

<<Աստված մեր մեջ ցանել է գիտության բոլոր սերմերը>>, — նշանավոր մանկավարժ Կոմենսկու խոսքերն են սրանք, և թող այդ սերմերը ծլարձակեն և հզորանան ձեր մեջ, մեծն թումանյականական դպրոցի իմ սիրելի’ սաներ:

Թո’ղ 2018-2019 ուսումնական տարին լինի գիտելիքի և իմացականի խորացման ու զարգացման տարի:

Բարին ընդ ձեզ, սիրելի սաներ:

Ֆրանկոֆոնիա

 

Ֆրանկոֆոնիայի օրերը մեր դպրոցում

 

 

 

Հայաստանը 2008թ-ից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է և ակտիվորեն մասնակցում է նրա կողմից իրականացված մշակութային, կրթական միջոցառումներին: Այսօր Հայաստանը հաստատակամորեն իրականացնում է ֆրանկոֆոնիային իր անդամակցությամբ ստանձնած ֆրանսերենի տարածման ու խորացման հանձնառությունը: Ֆրանկոֆոնիան մեզ համար մշակույթ է, մտածելակերպ, բարոյական արժեք: Արդեն տարիներ է, ինչ մեր դպրոցում ավանդույթ է դարձել ֆրանկոֆոնիայի երկամսյակը նշել մեծ շուքով: Լայնածավալ և բազմաբովանդակ միջոցառումների նպատակն է կենտրոնացնել գաղափարներ և առաջարկություններ ` դպրոցում ֆրանսերեն լեզվի ուսուցման խթանման համար:

Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված Թումանյանական օրեր

Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված Թումանյանական օրերը մեծ հանդիսությամբ նշվեցին անվանակիր դպրոցում։Հայոց լեզվի և.գրականության մասնախումբը կազմակերպել էր «Զբանս յանճարոյ» խորագիրը կրող միջոցառումների շարք,որի ընթացքում արժևորվեց Գիրք նվիրելու օրվա խորհուրդը,որը զուգահեռվեց Հ․Թումանյանի ծննդյան օրվա հետ։ Ավագ դասարանի աշակերտների մասնակցությամբ բեմադրվեց «Անուշ» պոեմը։Ներկայացումը բարձր մակարդակով անցավ,և իններորդ դասարանի աշակերտները հիացրին հանդիսատեսին իրենց անզուգական խաղով։Տնօրեն Հեղինե Կոստանյանը բարձր գնահատանքի խոսքեր հղեց մասնախմբի ղեկավար Նվարդ Մարուքյանին՝Թումանյանական օրերը հավուր պատշաճի անցկացնելու համար։ Մեծարգո հյուրերը ևս դրվատանքի խոսքեր հղեցին տնօրենին՝հրաշալի բեմադրության և Մեծ Լոռեցու՝ըստ ամենայնի մեծարման համար։

Դպրոցական առօրյա

2018-2019 ուսումնական տարի

Մեր  մասնակցությունը համապետական շաբաթօրյակին

Ուսուցողական և ճանաչողական նպատակներով սեպտեմբեր ամսին  մեր դպրոց հյուընկալեցին Ճապոնիայի դեսպանի երրորդ քարտուղար Տակաշի Մացումոտոն, մշակույթի և հասարակայնության հետ կապերի բաժնի քարտուղար Գոռ Բադոյանը և ուսանողուհի-թարգմանչուհի Մարինա Մարտիրոսյանը:

 

 

 

 

Մեր դպրոցը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Վանաձորի հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների <<Սպորտլանդիա -2018>>-ին: Դպրոցի տնօրենը և ուսուցիչները սրտանց շնորհավորում են թիմին,ինչպես նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հ.Իսրաելյանին և մաղթում նորանոր հաջողություններ:

 

 

Հերթական միջոցառումը, որ կազմակերպել էին ՎՊՀ պատմաաշխարհագրական ֆակուլտետի «Աշխարհագրության» բաժնի 4-րդ կուրսի պրակտիկանտ — ուսանողները անցավ ջերմ մթնոլորտում:

Միջոցառում նվիրված Հայոց բանակի 25-ամյակին

Հայոց բանակը 25 տարեկան է:
Շնորհավոր տո՛նդ, հայո՛ց բանակ, շնորհավոր տո՛նդ հա՛յ զինվոր,շնորհավոր տո՛նդ, համա՛յն հայություն:

Հունվարի 31-ին դպրոցի 7-րդ «բ» դասարանը՝/դասղեկ Ռ.Անտոնյան/, կազմակերպել էր «Ապրել խաղաղ» խորագիրը կրող միջոցառում նվիրված Հայոց բանակի 25-ամյակին:
Աշակերտները կոչ էին անում աշխարհին ապրել խաղաղ ու երբեք չպատերազմել: Իրենց գեղեցիկ ելույթով միջոցառմանը մասնակեցին նաև «Տաթև»պարային համույթի փոքրիկ սաները:

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ- փառատոն

Մենք հպարտ ենք մեր աշակերտներով: Հերթական հաջողությունն ունեցան դպրոցի 8-րդ «Բ» դասարանի աշակերտ Լևոն Հարությունյանը և 9-րդ «Ա» դասարանի աշակերտ Արգամ Մովսիսյանը: Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ- փառատոնի եզրափակիչ փուլում Արգամ Մովսիսյանը արժանացել է 1-ին կարգի մրցանակի: «Երգը բարեկամության կամուրջ» հանրապետական մրցույթ-փառատոնի գալահամերգի ժամանակ Լևոն Հարությունյանը «Հայկական երգ ռուսերեն լեզվով» անվանակարգում արժանացել է 1-ին կարգի մրցանակի: Սիրելի’ աշակերտներ, շնորհավորում ենք և մաղթում նորանոր նվաճումներ:

Մրցույթ- վիկտորինա ԱՌԿ թեմայով

Դեկտեմբերի 5-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցում բարձր դասարանցիների միջև իրականացվեց ԱՌԿ թեմայով մրցույթ- վիկտորինա: Մասնակցեցին «Հրդեհ», «Բնագետներ», «Կայծակ», «Հրաբուխ», «Վեզուվ», «Մագմա» թիմերը: Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին: Հաղթող ճանաչված «Բնագետներ» թիմը ստացավ խրախուսական մրցանակ, ինչպես նաև հավասար միավորներ վաստակած և 2-րդ պատվավոր տեղը գրաված «Հրդեհ» և «Կայծակ» թիմերը նույնպես ներկայացվեցին խրախուսական մրցանակների: Միջոցառումը վարում էր դպրոցի կեսաբանության ուսուցչուհի Ռ.Անտոնյանը, ընդհանուր աշխատանքների պատասխանատուն դպրոցի զինղեկ Հրաչյա Խաչիկյանն էր:

Նկարչական մրցույթ «Աղետները երեխաների աչքերով»

Նոյեմբերի 22-ին Վանաձորի N3 հիմնական դպրոցում կայացավ նկարչական մրցույթ «Աղետները երեխաների աչքերով» թեմայով: Աշակերտները թղթին հանձնեցին իրենց հետաքրքիր մտահղացումները, որի արդյունքնում պարգևատրվեցին, իսկ լավագույն ճանաչված նկարների հեղինակներին տրվեցին խրախուսական մրցանակներ: Այս գեղեցիկ միջոցառումը իրականացվում է Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքեր» ծրագրի շրջանակներում: